Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    537
    545

  • RUB

    7,48
    7,68

Կարևոր իրադարձություններ

 

Ոստիկանության պարզաբանումը՝ Para TV-ի աշխատակցին դանակահարելու տեղեկության վերաբերյալ

26 Մայիս, 2019 11:27
Ոստիկանության պարզաբանումը՝ Para TV-ի աշխատակցին դանակահարելու տեղեկության վերաբերյալ

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել Para TV-ի աշխատակցի դանակահարության վերաբերյալ հրապարակված տեղեկության վերաբերյալ:

«Պարզաբանում 

Ժամեր առաջ լրատվական կայքերից մեկը տեղեկատվություն էր հրապարակել, որ Նիկոլ Փաշինյանի աջակիցների հավաքի ժամանակ արտակարգ միջադեպ է արձանագրվել։ Մասնավորապես՝ հանրահավաքի ժամանակ «Para TV» լրատվական կայքի աշխատակիցներից մեկը դանակահարվել է։ Պարզաբանենք, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ հիշյալ լրատվական կայքի աշխատակիցը մարմանական վնասվածքները ստացել է Երևանի Սարյան փողոցի 24Ա շենքի մերձակայքում, որտեղ նրա և մայրաքաղքում բնակվող 31-ամյա մի տղամարդու միջև կենցաղային հարցերի շուրջ վեճ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում էլ 31-ամյա տղամարդը սուր, կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել հիշյալ լրատվական կայքի աշխատակցին և վերջինիս հետ եղած անձին’ պատճառով մարմնական վնասվածքներ։ Նրանք տեղափոխվել են բուժհաստատություն։ Վերջիններիս մարմնական վնասվածքներ պատճառած անձի ինքնությունը Կենտրոնականի քրեական հետախույզներին հայտնի է։ Նրանք ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ կասկածվողին հայտնաբերվելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր։

Լրատվամիջոցներին կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չտարածել»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին