Կարևոր իրադարձություններ

Պուտինը պետական պարգեւներ եւ կոչումներ է շնորհել ռուսաստանաբնակ հայտնի հայ գործիչներին

23 Մայիս, 2019 23:45
Պուտինը պետական պարգեւներ եւ կոչումներ է շնորհել ռուսաստանաբնակ հայտնի հայ գործիչներին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում պետական պարգևներ է շնորհել ռուս եւ արտերկրացի ականավոր գործիչների:

Այս մասին հայտնում է Rusarminfo-ն:

 

Նշվում է, որ ռուսական ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանին շնորհվել է ՌԴ ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործչի կոչում:

RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պարգևատրվել է Ալեքսանդր Նեւսկու շքանշանով, իսկ «Հայրենիքին մատուցած ծառայությունների» համար երկրորդ կարգի շքանշանի է արժանացել ՌԴ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, ակադեմիկոս Լեյլա Ադամյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին