Կարևոր իրադարձություններ

BBC-ն Գրանդ փղի մասին վավերագրական ֆիլմը կցուցադրի հունիսի 6-ին

23 Մայիս, 2019 23:30
BBC-ն Գրանդ փղի մասին վավերագրական ֆիլմը կցուցադրի հունիսի 6-ին

Բրիտանական ВВС հեռուստաալիքը հունիսի 6-ին վավերագրական ֆիլմ է  ցուցադրելու՝ «Խոշոր կենդանիների վիրահատություն» (Big Animal Surgery) վերնագրով: Այն պատմում է Թբիլիսիի գազանանոցի Գրանդ փղի մասին: 

2018 թ.-ին 23-ամյա փղին վիրահատել էին ու հեռացրել վնասված ժանիքը: Հազարավոր մարդիկ Թբիլիսիից ու ամբողջ աշխարհից հետևում էին վիրահատությանը՝ լրատվամիջոցներում ու համացանցում: Այս իրադարձությունը հետաքրքրել էր նաև բրիտանական հեռուստաընկերությանը: Նրանք կապ էին հաստատել Թբիլիսիի գազանանոցի ղեկավարության հետ ու խնդրել նկարահանել ընթացքը:

Ալիք Մեդիան հայտնում է, որ այժմ հնարավոր է հեռուստաընկերության կայքում դիտել ֆիլմի թրեյլերը։ 

Կադրերում երևում է, թե ինչպես է Գրանդն անզգայացումից հետո առաջին անգամ ոտքի կանգնում: Հիշեցնենք՝ վիրահատությունը մի քանի ժամ էր տևել, իսկ նման խոշոր կենդանուն այդքան երկար ժամանակ անզգայացնելը բավականին ռիսկային էր: Մահվան ելքով դեպքեր եղել են: Բարդագույն վիրահատության համար Թբիլիսի էին հրավիրվել մասնագետներ Հարավային Աֆրիկայից՝ վիրաբույժ-ատամնաբույժ և անեստեզիոլոգ: Հետվիրահատական վերքը լավացել է մեկ տարում:

Հիշեցնենք՝ վեց տոննա կշռող Գրանդը Թբիլիսի է բերվել Երևանից, 2014-ի հունիսին: Այն ժամանակ Թբիլիսիի ու Երևանի գազանանոցները որոշել էին փոխանակվել կենդանիներով: Թբիլիսիի Մալկա փղին փեսացու էր պետք, ու նրա տղան՝ վեցամյա Բունկան ուղարկվեց Երևան, Գրանդի փոխարեն:

 

Լրահոս

Դիտել ավելին