Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    523,5
    531,5

  • RUB

    7,1
    7,3

Կարևոր իրադարձություններ

Քիչ մնաց. Լևոն Բարսեղյան

23 Մայիս, 2019 17:37
Հեղինակ՝ Լևոն Բարսեղյան
Քիչ մնաց. Լևոն Բարսեղյան

Քիչ մնաց

Մայիսի 25-ին ժամը 11-ին Շիրակի մարզպետարանում տեղի կունենա 1988 թ. Սպիտակի երկրաշարժի աղետի գոտու երեք մարզերում ժամանակավոր կացարանների եւ դրանցում ապրող մարդկանց հարցերով պետական աշխատանքային խմբի հերթական նիստը:

Հիշեցնեմ, որ այս աշխատանքային խմբի առաքելությունը Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերում առկա ոչ հիմնական շինությունների, ժամանակավոր կացարանների եւ դրանցում ապրող ընտանիքների կարգավիճակների ուսումնասիրությունն է, դրանց հիման վրա ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքների վերաբնակեցման՝ բնակարանային պայմանների բարելավման գործընթացի, այդ գործընթացում պետական պարտավորության ծավալները գնահատելը, տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելը, քաղաքաշինական փաստաթղթերի պահանջներին համապատասխանող շինություններն օրինականացնելու վերաբերյալ առաջարկություններ մշակելը, ինչպես նաև խնդրի լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը հաշվարկելն ու կառավարության ներկայացնելն է: Վարչապետի որոշմամբ այդ աշխատանքները պետք է ավարտել մինչեւ 2019 թ. հունիսի 30-ը: Սա աննախադեպ պլան է եւ աննախադեպ հավակնություն, նախկինում էլ ինչ-ինչ շինարարություններ եղել են, բայց դրա հետ մեկտեղ կոռուպցիա է եղել ու ամեն շինարարական փուլից հետո մնացել են հազարավոր անօթեւան ընտանիքներ ու փտող տնակներ եւ մոդուլներ:

Նկատել եմ, որ մարզպետարաններն ու համայնքապետարանները ահագին գործ արել են: Հիմա աշխատանքները ամփոփելու փուլն է: Եթե ամեն ինչ ժամկետում հասցվի, կարելի է ակնկալել, որ 2020 թ պետական բյուջեով արդեն ինչ-որ ներդրումներ այս խնդրի լուծման համար կառավարությունը կպլանավորի: Իմ մասնավոր գնահատմամբ, Աղետի գոտին տնակներից ու կցակառույցներից ազատելը, դրանցում ապրող մարդկանց սեփական կամ սոցիալական բնակարաններով ապահովելը կարժենա մոտ 45-50 մլն դոլար: Այդ գումարը ֆանտաստիկա չէ, 2-3 տարվա հատլացումներով կարելի է լուծել արդեն 30 տարի է քարշ եկող այս խնդիրը: Այս մասին հարյուրավոր անգամ գրել եմ:

Փորձեք պատկերացնել, Աղետի գոտին այլեւս առանց որեւէ տնակի կամ կցակառույցի:)

Ձեր՝ Կինո Երեւանի Մայլի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր էքսկավատորավար։

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին