Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ

22 Մայիս, 2019 20:42
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանում առկա իրավիճակը: Այս մասին հաղորդում է վարչապետի պաշտոնական կայքը: 

Զրուցակիցները համաձայնել են, որ կոռուպցիայի դեմ պայքարը և դատական համակարգի բարեփոխումները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը, միջազգային չափանիշներին և որպես Եվրախորհրդի անդամ պետություն՝ Հայաստանի ստանձնած պարտավորություններին:

Հաղորդագրության համաձայն՝ Թյորբորն Յագլանդը հաստատել է կազմակերպության լիակատար աջակցությունը Հայաստանի բարեփոխումների օրակարգին:

Մոտ օրերս ԵԽ փորձագետները կժամանեն Երևան՝ բարեփոխումների համար անհրաժեշտ խորհրդատվություն և աջակցություն ցուցաբերելու նպատակով:

 

Լրահոս

Դիտել ավելին