Կարևոր իրադարձություններ

Հրապարակվել է Տիմատիի ու Նազիմայի Հայաստանում նկարահանած տեսահոլովակի անոնսը

22 Մայիս, 2019 19:13
Հրապարակվել է Տիմատիի ու Նազիմայի Հայաստանում նկարահանած տեսահոլովակի անոնսը

Տիմատին և իր լեյբլի անդամ Նազիման զուգերգ ունեն, որի հիման վրա տեսահոլովակը նկարահանել են Հայաստանում։ Տեսահոլովակի պրեմիերան սպասվում է արդեն վաղը։ Տիմատին հրապարակել է տեսահոլովակի անոնսը, իսկ Նազիման Ինստագրամի իր էջում գրել է. 

 «Ինձ համար սրանք անմոռանալի նկարահանումներ էին։ Ես այնպես էի սպասում այս գեղեցիկ պատմության լույս ընծայվելւն։ Եվ ահա, դա կլինի արդեն վաղը։

«Нельзя» կոչվող երգի տեսահոլովակի նկարահանման համար Տիմատիի հետ Հայաստան էին ժամանել իր հիմնական գործընկերներ ռեժիսորն ու օպերատորը։ Նկարահանող անձնակազմի մյուս անդամները հիմնականում հայերն էին։

 Տեսահոլովակի նկարահանումներն արդեն իրականացվել են Էրեբունի ԲԿ տարածքում, Թումանյան փողոցում, Սևանում, Արցախում։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին