Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    523,5
    531,5

  • RUB

    7,36
    7,56

Կարևոր իրադարձություններ

Երևանի Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են Շառլ Ազնավուրի երգերը

22 Մայիս, 2019 12:21
Երևանի Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են Շառլ Ազնավուրի երգերը

Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրը Երևանի Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են Ազնավուրի երգերը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:

«Այսօր 07:00-23:00-ն Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում միացված են լինելու Ազնավուրի երգերը»,- նշեց Խաչատրյանը:

Մայիսի 22-ին լրանում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, լեգենդար արտիստ Շառլ Ազնավուրի 95-ամյակը։

 Մեծանուն արտիստի ծննդյան տարեդարձին ընդառաջ և ամբողջտարվա ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում նրա արվեստը նշանավորող միջոցառումներ են կազմակերպվում՝ ցուցահանդեսներ, համերգներ, հուշարձանների բացում, հանրային վայրերի, հաստատությունների անվանակոչություն:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին