Կարևոր իրադարձություններ

Երկու հարց եմ ուղղում ԱԱԾ-ին և Ոստիկանությանը. Հովսեփ Խուրշուդյան

21 Մայիս, 2019 00:09
Հեղինակ՝ Հովսեփ Խուրշուդյան
Երկու հարց եմ ուղղում ԱԱԾ-ին և Ոստիկանությանը. Հովսեփ Խուրշուդյան

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Երկու հարց եմ ուղղում ԱԱԾ-ին եւ Ոստիկանությանը.

1. Ի՞նչ կոմպրոմատների միջոցով էին նախկին երկու՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վարչախմբերը կախվածության եւ հնազանդության ներքո պահում այն ժամանակվա Սահմանադրական Դատարանի նախագահ եւ այսօրվա Բարձրագույն դատական խորհրդի ղեկավար Գագիկ Հարությունյանին:

2. Արդյո՞ք Գագիկ Հարությունյանի հետ ազգակցական կապերով փոխկապակցված անձինք՝ նրա պաշտոնավարման շրջանում համալրել են ԱԱԾ-ն, Ոստիկանությունը եւ դատական համակարգը: Ովքե՞ր են նրանք եւ ի՞նչ պաշտոններ են մինչ այժմ զգաղեցնում:

Պարոն Հարությունյանը, 90-ականներին ժամանակին սիրված եւ հարգված պետական գործիչ, հետագայում վերածվեց դատական համակարգում կոռուպցիայի պարագլխի, ժողովրդի իշխանության պարբերաբար բռնազավթման վավերացնողի: Նա կարող է արջեր եւ այլ գազաններ պահել իր տանը, բայց Հայաստանի դատական համակարգը գազանանոցի վերածել նրան թույլ չենք տալու»:

 

Լրահոս

Դիտել ավելին