Կարևոր իրադարձություններ

Էյֆելյան աշտարակից զբոսաշրջիկները տարհանվել են «սարդ-մարդու» պատճառով

20 Մայիս, 2019 20:35
Էյֆելյան աշտարակից զբոսաշրջիկները տարհանվել են «սարդ-մարդու» պատճառով

Փարիզի Էյֆելյան աշտարակը մայիսի 20-ին զբոսաշրջիկների համար փակվել է մի տղամարդու պատճառով, ով փորձել է բարձրանալ աշտարակով առանց որևէ անվտանգության միջոցների: France-Presse-ը տեղեկացնում է, որ տղամարդը մետաղական կոնստրուկցիայով սկսել է բարձրանալ  երկրորդ հարկից՝ չօգտագործելով ալպինիստների համար նախատեսված ոչ մի սարք: Նա հասել է վերին հարթակ:

Աշտարակը շրջապատել են ոստիկանները: Հատուկ պատրաստված փրկարարների խումբը ուղարկվել է տղամարդու հետ բանակցությունների: Տեղական լրատվամիջոցները նշել են, որ տղամարդը պատրաստվում էր ինքնասպանություն գործել:

Էյֆելյան աշտարակը զբոսաշրջիկների համար փակվել է անհայտ ժամանակով:
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին