Կարևոր իրադարձություններ

Հռոմի պապը դիմել է լրագրողներին

20 Մայիս, 2019 16:50
Հռոմի պապը դիմել է լրագրողներին

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը դիմել է սոցկայքերում օգտահաշիվներ ունեցող անձանց ու լրագրողներին։ Ինչպես հայտնում է Սուրբ Աթոռի ռադիոկայանը, Սրբազան Քահանայապետը ասել է, որ վիրտուալ հարթակներում մարդիկ պետք է ավելի զուսպ լինեն, խոնարհ ու պատասխանատու։ Միաժամանակ նաեւ, նա ասել է, որ զանգվածային լրատվության միջոցները պետք է իրականացնեն իրենք առաքելությունը եւ օգնեն մարդկանց եւ ոչ թե ապակողմնորոշեն ու սերմանեն ատելություն։ «Ես կոչ եմ անում գործել ըստ ճշմարտության ու արդարության։ Խոնարհ լրագրողը ազատ լրագրողն է»,- ընդգծել է Սրբազան Քահանայապետը։

 

Լրահոս

Դիտել ավելին