Կարևոր իրադարձություններ

ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նիստը կանցկացվի Երևանում

20 Մայիս, 2019 12:28
ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նիստը կանցկացվի Երևանում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստը տեղի կունենա 2019 թվականի աշնանը Երեւանում: Այս առաջարկը մայիսի 20-ին պաշտպանել է Խորհրդաժողովի խորհուրդը։

«Ցանկանում եմ առաջարկել «…» Խորհրդի հերթական նիստը եւ ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստը անցկացնել այս տարվա աշնանը Հայաստանում: Եթե չլինեն առարկություններ, ապա կընդունենք այդ որոշումը»,-ասել է Պետդումայի խոսնակ, ՀԱՊԿ-ի ԽՎ-ի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը՝ Բիշքեկում ելույթ ունենալով Խորհրդի նիստում: Առաջարկությունը միաձայն աջակցություն է ստացել: Նիստի ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ՝ մի շարք համաձայնեցումներից հետո, խոսքը, ենթադրաբար, վերաբերում է հոկտեմբեր-նոյեմբերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին