Կարևոր իրադարձություններ

Կոտայքում 30-ամյա վարորդը ВАЗ 21099-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ. կա զոհ

20 Մայիս, 2019 12:19
Կոտայքում 30-ամյա վարորդը ВАЗ 21099-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ. կա զոհ

Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Մանուկ Մանուկյանը իր վարած ВАЗ 21099 մակնիշի 35 ՍX 864 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտու երկաթյա արգելապատնեշին, տեղեկացնում է Shamshyan.com–ը։ 

Վթարի հետևանքով վարորդ Մ. Մանուկյանը տեղում մահացել է։ 

Դեպքի վայր են ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Սամվել Դավթյանի և խմբի պետ Անդրանիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին