Կարևոր իրադարձություններ

Կարգադրիչ Սահակյանը հայտնեց, որ քաղաքացիները չեն կոտրել ապակին. Մակունց

20 Մայիս, 2019 11:00
Հեղինակ՝ Լիլիթ Մակունց
Կարգադրիչ Սահակյանը հայտնեց, որ քաղաքացիները չեն կոտրել ապակին. Մակունց

Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նազարբեկյան 40 հասցեում գտնվող դատարանի ապակիներից մեկի կոտրման վերաբերյալ:

Այս պահին այստեղ եմ, ապակին կոտրված է ներսից: Ականատեսների պատմելով առավոտյան մոտավորապես 7:30-ի սահմաններում (ոստիկանները դեռ ներկա չեն եղել) մի տղամարդ (ասում են՝ դատավոր, ինքս չեմ կարող պնդել), փորձել է մուտք գործել դատարան պատուհանից: Մուտք գործելուց հետո, ներսից հավանաբար ամուր փակելուց ապակին կոտրվել է: Կից այն ապակին է, որի մասին խոսվում է: Այն նկարները, որոնք առանձին աղբյուրներում հրապարակվում են, չեն համապատասխանում իրականությանը, եթե դրանք վերաբերում են այս դատարանին:

Թարմացում՝
Կարգադրիչ Սահակյանը հայտնեց, որ քաղաքացիները չեն կոտրել ապակին»:

 

Լրահոս

Դիտել ավելին