Կարևոր իրադարձություններ

Աննա Հակոբյանի եղբայրը միացավ ցուցարաներին

20 Մայիս, 2019 10:53
Աննա Հակոբյանի եղբայրը միացավ ցուցարաներին

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ ցուցարարներին միասցավ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Վերջինս նշեց, որ եկել է իր ընտրատարածք՝ հնարավոր բախումները կանխելու նպատակով։

«Քանի որ գիտեմ, որ այսպիսի կոչ է եղել, եկել եմ, որպեսզի հնարավոր բախում լինելու դեպքում հանդարտեցնեմ ժողովրդին, նպատակս դա է»,-ասաց Հակոբյանը:

Դիտարկմանը՝ մի՞թե դատարաններում իրավիճակը փոխելու այլ տարբերակ չկա, պատասխանեց. «Հիմա լրիվ այլ պրոցես է տեղի ունենում, որևէ դատական գործընթացի չենք միջամտում: Ակցիան, կարծում եմ, Հայաստանում ընդհանուր դատական համակարգի դեմ է: Այս մի տարվա մեջ բազմաթիվ տարբերակներ են տրվել, բայց այդ մի տարին դատական իշխանությունը չօգտագործեց հօգուտ իրեն»:

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլերին․ «Այնպիսի ղեկավար է, որ չուզեց իր մոտ հրավիրել ինչ-որ դատավորի, չասաց՝ այս վճիռը կկայացնես»։

 

Լրահոս

Դիտել ավելին