Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    540
    548

  • RUB

    7,53
    7,73

Կարևոր իրադարձություններ

 

Դատարանի որոշումը չի կարող որակվել որպես հասարակության մի մասի հաղթանակ. Խոսրով Հարությունյան

19 Մայիս, 2019 11:44
Հեղինակ՝ Խոսրով Հարությունյան
Դատարանի որոշումը չի կարող որակվել որպես հասարակության մի մասի հաղթանակ. Խոսրով Հարությունյան

Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան հրապարակումը.

«Դատարանի որոշումը չի կարող որակվել որպես հասարակության մի մասի հաղթանակ կամ մյուս մասի պարտություն» վերտառությամբ ֆեյսբուքյան իմ գրառման կապակցությամբ համացանցի որոշ իմ ընկերներ իրենց մեկնաբանություններում, իսկ ոմանք ինձ հետ հեռախոսազրույցում, եթե ոչ ուղակի, ապա անուղղակի զարմացած ակնարկում էին՝ արդյո՞ք ես այդչափ միամիտ եմ, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումը որակում եմ որպես մեզանում արդարադատության ձեռք բերում և նույնիսկ վերլուծություն կատարում այդ որոշման որոշ քաղաքական դրական հետևանքների շուրջ:Ստիպված եմ արձագանքել իմ ընկերների կողմից անհիմն լավատեսության մեջ ինձ հանդիմանելու փորձերին:
Նախ իմ պարագայում միգուցէ և տեղին կլինի պնդել, որ լավատեսը՝ դա լավ տեղեկացված վատատեսն է (հայտնի դարձվածքի ձևափոխված վարկածով) և, անշուշտ, դա չի կարող նշանակել, որ ես միամիտ եմ կամ չեմ կարողանում գնահատել թե ինչը ինչից հետո է: Ուղղակի ես համոզված եմ, որ այդ կարողությունները երբեմն արդյունավետ է օգտագործել խորքային վերլուծություններ կատարելու համար, այլ ոչ թե հանրային կարծիք ձևավորելու նպատակով:

Ավելին, ես նույնչափ համոզված եմ, որ բոլոր ժամանակների մեր ամենամեծ թերությունը եղել է այն, որ յուրաքանչյուրս փորձել է հանրային կյանքում իրական վիճակը բնութագրել բացառապես մեզանում առկա բացասականով՝ կարծես դրականը մեր կյանքում իսպառ բացակայել է: Տևական ժամանակ և անընդմեջ հանրային կարծիքը սևեռված է եղել մեզանում միայն նեգատիվը նկատելու և բացառապես այդ նեգատիվով մեր իրականությունը գնահատելու վրա:

Մենք կորցրել ենք (հուսով եմ ոչ անվետադարձ) մեր կյանքում փոքր դրականը նկատելու և դրանով ապրելու մեր կարողությունը:

Ուստի խորապես համոզված եմ նաև, որ մեր պարագայում ցանկացած առիթ պետք է օգտագործել պոզիտիվը խրախուսելու համար:

Հանրային կարծիքը պետք է ունակ լինի դրականը գնահատել և առաջնորդվել դրանով:

Իհարկե սա չի նշանակում, որ պետք է հանրային կյանքի խոցերը քողարկել կամ իշխանություիններին սխալների համար չքննադատել: Ուղղակի այդ ամենը պետք է անել իրավամբ հանրային կյանքի ցանկացած ոլորտում դրական տեղաշարժերի համար ցավալով կամ ցանկացած փոքր դրականը ողջունելով»:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին