Կարևոր իրադարձություններ

Դատախազությունը չի հաստատում Իսագուլյանի հասցեին հնչած սպառնալիքները, ոստիկանություն հաղորդում է ներկայացվել

18 Մայիս, 2019 14:52
Դատախազությունը չի հաստատում Իսագուլյանի հասցեին հնչած սպառնալիքները, ոստիկանություն հաղորդում է ներկայացվել

Քիչ առաջ Hayeli.am-ը  տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ գիշերը ստացել է հեռախոսազանգեր, որտեղ հնչել են սպառնալիքներ իր  եւ ընտանիքի հասցեին, մասնավորապես հետևյալ բովանդակությամբ. «Չհամարձակվես Արթուր Դավթյանի հասցեին որևէ քննադատություն հնչեցնել»:

ՀՀ ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը Irakanum.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունները․ որ Գառնիկ Իսագուլյանը հաղորդում է ներկայացրել։ «Գառնիկ Իսագուլյանը նշել է, որ գիշերը 3: 35-ի սահմաններում մի հեռախոսահամարից իրեն զանգ է եկել, եւ իր հասցեին սպառնալիքներ են հնչել»,- ասաց Ջանոյանը, հավելելով, որ կատարվում է հետաքննություն։

Irakanum.am-ը գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանից հետաքրքրվեց, տեղյակ ե՞ն դեպքից, որին ի պատասխան Խաչատրյանը նշեց, որ իրենց նման դեպք հայտնի չէ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին