Կարևոր իրադարձություններ

Google-ն ստեղծել Է թարգմանիչ, որը նմանակում Է օգտատիրոջ ձայնը

16 Մայիս, 2019 16:58
Google-ն ստեղծել Է թարգմանիչ, որը նմանակում Է օգտատիրոջ ձայնը

Google-ը մշակել Է հատուկ ալգորիթմ, որը կարող Է խոսքը մի լեզվից թարգմանել մի այլ լեզվի՝ չօգտագործելով տեքստը եւ պահպանելով խոսողի ձայնը: Այս մասին,  հաղորդվում Է ընկերության բլոգում:

«Translatotron-ը բացառում Է խնդրի բաժանումն առանձին փուլերի, ինչը մի քանի առավելություն Է տալիս կասկադային համակարգերի հանդեպ»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Նեյրոցանցը ձայնային ներանցումը կմշակի որպես սպեկտրագիր, ինչից հետո դրա հիման վրա նոր սպեկտրագիր կարտադրի առաջադրված լեզվով:

Translatotron-ը տալիս Է ավելի ստույգ թարգմանություն, քան բազային կասկադային մոդելը, ինչպես նաեւ ավելի լավ Է մշակում հատուկ անունները, նշել են Googl-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին