Կարևոր իրադարձություններ

Երևանում թիվ 3 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինը տեղում մահացել է

16 Մայիս, 2019 16:33
Երևանում թիվ 3 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինը տեղում մահացել է

Մայիսի 16-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, Հունան Ավետիսյան փողոցում, նախնական տվյալներով, 8 համարի ավտոբուսը կանգառ է կատարել չնախատեսված վայրում: Ավտոբուսից դուրս եկած միջին տարիքի կինը փորձել է հատել փողոցը մեքենայի առջևով:

Այդ պահին համընթաց երթևեկող 3 համարի ավտոբուսը հարվածել է փողոցը հետիոտնի երթևեկության համար չնախատեսված հատվածով անցնող կնոջը: Հարվածի հետևանքով վերջինս մահացել է:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։ Վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և օպերատիվորեն ժամանած հերթապահ բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերել են նրան, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

 

Լրահոս

Դիտել ավելին