Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    530,5
    538,5

  • RUB

    7,49
    7,69

Կարևոր իրադարձություններ

Մամուլում շրջանառվող լուրերը թրենդային սերիալներից շատ ավելի մեծ ինտրիգներ են պարունակում. Ավինյան

16 Մայիս, 2019 14:55
Մամուլում շրջանառվող լուրերը թրենդային սերիալներից շատ ավելի մեծ ինտրիգներ են պարունակում. Ավինյան

Չգիտեմ ՝ ինչ թեւերի մասին է խոսքը, առհասարակ ինձ թվում է նորմալ պրակտիկա է, որ մամուլը այդպիսի լուրեր է տարածում։ Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ խոսելով մամուլում տեղ գտած այն տեղեկության մասին, թե կառավարության ներսում տարբեր թեւեր են ձեւավորվում, դրանցից մեկն էլ Տիգրան Ավինյանն է գլխավորում։

«Մեկ–մեկ ինձ թվում է՝ այդ լուրեր ավելի հետաքրքիր են եւ թրենդային սերիալներից շատ ավելի մեծ ինտրիգներ են պարունակում։ Սակայն իրականությունը մի փոքր այլ է, կառավարությունը որպես մեկ թիմ է գործում, լինում են հարցեր, որ մի խումբ մարդիկ են իրար հետ համակարծիք լինում, մեկ այլ հարցում ՝ մի այլ խումբ մարդիկ են համակարծիք լինում, բայց ասել, որ կառավարության ներսում խմբավորումներ  կան, ես չեմ նկատել այդպիսի բան»,–նշեց նա։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին