Կարևոր իրադարձություններ

Չարամիտ խախտումներ կատարող վարորդները կզրկվեն վարորդական իրավունքից. Փոխոստիկանապետ

16 Մայիս, 2019 13:31
Չարամիտ խախտումներ կատարող վարորդները կզրկվեն վարորդական իրավունքից. Փոխոստիկանապետ

Պարբերաբար եւ չարամիտ խախտումներ կատարող վարորդները մեկուսացվելու են երթեւեկությունից՝ այսօր կառավարության կողմից հաստանության արժանացած օրենքի նախագծերի: Այդ մասին այսօր՝ մայիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը:

«Նրանց վարորդական իրավունքները կասեցվելու են, նրանք զրկվելեւ են մեքենա վարելու իրավունքից, քանի որ նրանք բոլորիս անվտանգության սպառնալիք են հանդիսանում: Ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով վիրավորների թիվը ՝ մոտ 6000 մարդ, շուտով կհատի տարեկան ցուցանիշը, մահերի թիվը անցել է 340-ից  2018թ. համեմատ: Տուգանքների բարձրացումը կանխարգելիչ էֆեկտից զրկվել է, ոչ մի արդյունք չի տալիս: ՃՏՊ-ների թիվը, զոհերի եւ վիրավորների թիվը շարունակում է աճել նախորդ բոլոր տարիների համեմատ»,- ասաց նա:

Քոչարյանի խոսքով, իրավիճակը շտկելու համար պետք են նոր օրենքներ եւ մեխանիզմներ՝ անվտանգության նոր ռիսկերին համարժեք. «Ոչ մի նախադրյալ չունենք, որ ՃՏՊ-ների թիվը կարող է նվազել, տարեց տարի աճում է մեքենաների թիվը, իսկ մեր ճանապարհների թողունակությունը մեծ չէ, ունենք ենթակառուցվածքների բարելավման խնդիր: Այսինքն համակերպվել այս վիճակի հետ նշանակում է համակերպվել զոհերի թվի աճի հետ: Նյութապես ապահովված վարորդների վրա բարձր տուգանքները զսպող օղակ չեն հանդիսանում»:

 

Լրահոս

Դիտել ավելին