Կարևոր իրադարձություններ

Հայտնի է Կալիֆոռնիայի պատմության մեջ ամենաավերիչ անտառային հրդեհի առաջացման մեղավորը

16 Մայիս, 2019 13:17
Հայտնի է Կալիֆոռնիայի պատմության մեջ ամենաավերիչ անտառային հրդեհի առաջացման մեղավորը

Ամերիկյան Pacific Gas and Electric (PG&E) էներգետիկ ընկերությունը մեղավոր է ճանաչվել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի պատմության մեջ ամենաավերիչ հրդեհի համար, գրում է San Francisco Chronicle-ը:

Հրդեհի բռնկման պատճառը Բյութ շրջանում էլեկտրահաղորդման գծի անսարքությունն է եղել: Նշվում է, որ Pacific Gas and Electric ընկերությունն այժմ սնանկ է ճանաչվել: Այն կպարտավորվի 30 մլրդ դոլարի չափով փոխհատուցում վճարել:

Հիշեցնենք, որ 2018թ.-ի ամռանն ու աշնանը ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում լայնամասշտաբ անտառային հրդեհներ էին բռնկվել, որոնց հետևանքով ավելի քան 80 մարդ էր զոհվել, շուրջ 18 000 կառույց էր ոչնչացվել, այրվել էր 18 766 439 հա տարածք:  Անտառային հրդեհները, որոնք իրենց մասշտաբով և հետևանքներով նահանգի պատմության մեջ ամենաավերիչն են դարձել, ընդհանուր առմամբ առնվազն 3,5 մլրդ դոլարի վնաս են հասցրել նահանգին:

 

Լրահոս

Դիտել ավելին