Կարևոր իրադարձություններ

Մովսես Հակոբյանի և Սեյրան Օհանյանի ցուցմունքներից հատվածներ. Factor.am

15 Մայիս, 2019 18:54
Մովսես Հակոբյանի և Սեյրան Օհանյանի ցուցմունքներից հատվածներ. Factor.am

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն այսօր դատարանում հրապարակեց մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ցուցմունքներ` այդ թվում և Մովսես Հակոբյանի. «Նախագահ Քոչարյանը զայրացել է Միքայել Հարությունյանի վրա և ասել՝ այդ ի՞նչ նախարար ես, որ տեղակալներիդ գտնվելու վայրի մասին տեղեկություն չունես: Քոչարյանը Լևոն Երանոսյանին հանձնարարեց, որ գնա Մանվել Գրիգորյանին ասի, որ իրերը հավաքի ու… գնա տուն»:

Ըստ Հակոբյանի ցուցմունքի՝ Քոչարյանը ցանկանում էր ողջ ԶՈՒ-ն իրենից լսի, թե ինչպես է պատժվելու այն զինվորականը, որը կփորձի ներքաշվել քաղաքական պրոցեսների մեջ:

Հայկ Ալումյանը ընթերցեց նաև Սեյրան Օհանյանի ցուցմունքից մի հատված: Սեյրան Օհանյանն իր ցուցմունքում մասնավորապես նշել է, որ 2008 թվականի փետրվարի 23-ի խորհրդակցության ընթացքում քննարկվել է ՀՀ զինված ուժերի մարտունակության խնդիրը: «Բոլոր հրահանգները եղել են Զինված ուժերի մարտունակության և զգոնության բարձրացման վերաբերյալ: Նմանատիպ ցուցում տվել է նաև պաշտպանության նախարարը՝ Զինված ուժերի ղեկավարությանը և նրանց ենթակա անմիջական կառույցների հրամանատարներին»,- իր ցուցմունքում նշել է Սեյրան Օհանյանը: 


 

Լրահոս

Դիտել ավելին