Կարևոր իրադարձություններ

«Կամեռաների» առաջ արած հայտարարությունները պիտի համապատասխանեն առանց «կամեռաների» արվող հավաստիացումներին. Արարատ Միրզոյանը՝ Վիտալի Բալասանյանին

15 Մայիս, 2019 17:55
«Կամեռաների» առաջ արած հայտարարությունները պիտի համապատասխանեն առանց «կամեռաների» արվող հավաստիացումներին. Արարատ Միրզոյանը՝ Վիտալի Բալասանյանին

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը անդրադառնալով Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությանը՝ նշեց, որ հասկանում է, որ Արցախում մեկնարկել է նախընտարական շրջանը, բայց կառաջարկեր, որ իրենց  գործընկներն առաջ չընկնեին իրադարձություններից, 

«Ընդհանրապես, այս և պարոն Բալասանյանի մնացած հայտարարությունների մասով կոչ կանեի, որ «կամեռաների» առաջ հնչեցված հայտարարությունները համապատասխան լինեին առանց «կամեռաների» արվող հավաստիացումների: Այսքանը, թերևս, թույլ տվեք այլևս գայթակղությանը չտրվել», - ասաց Միրզոյանը՝ նշելով, որ ավելի մեկնաբանություն չի ուզում անել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին