Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանի գործով հրապարակվեցին Արմեն Գեւորգյանի եւ Սեյրան Օհանյանի ցուցմունքներից հատվածներ

15 Մայիս, 2019 18:00
Ռոբերտ Քոչարյանի գործով հրապարակվեցին Արմեն Գեւորգյանի եւ Սեյրան Օհանյանի ցուցմունքներից հատվածներ

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով նիստին նրա պաշտպաններից Հայկ Ալումյանը հրապարակեց Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալների՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի եւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ցուցմունքները:

Ինչպես հայտնում է Armtimes.com-ը՝ մասնավորապես նա մեջբերեց Արմեն Գեւորգյանի ցուցմունքից հատվածներ. «Նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիմել է ՊՆ եւ Զինված ուժերի ղեկավար կազմին՝ ասելով, որ զինված ուժերը որեւէ կերպ պետք է չմիջամտեն քաղաքական գործընթացներին, չներգրավվեն այդ գործընթացների մեջ, որ բանակում պետք է տիրի կարգ ու կանոն եւ վերջապես պետք է առավել ուշադիր լինել սահմաններում Ադրբեջանի հետ շփման գծում տիրող իրադրության նկատմամբ, քանի որ չի բացառվում, որ Ադրբեջանի կողմից լինեն սադրիչ գործողություններ: Իմ հիշելով՝ նախագահը նաեւ նշեց պաշտպանության նախարարի տեղակալ Մանվել Գրիգորյանի մասին՝ ասելով, որ վերջինս պետք է որոշի՝ պաշտպանության նախարարի տեղակալ է, թե քաղաքական գործիչ: Ես ենթադրում եմ, որ նախագահի նման հայտարարությունը կապված էր հետընտրական գործընթացներին Մանվել Գրիգորյանի ղեկավարած Երկրապահ կամավորական միության անդամների ենթադրյալ ներգրավվածությանը: Ինքը՝ Մանվել Գրիգորյանը, ներկա է եղել խորհրդակցությանը, թե՝ ոչ, չեմ հիշում»,- մեջբերվեց Գեւորգյանի ցուցմունքը: Նա նաեւ ասել է, որ չի հիշում արտակարգ դրություն հայտարարելու եւ բանակը օգտագործելու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի նման հայտարարություն, ուստի, այդ հարցի շուրջ ոչինչ չի նշել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

 
 

Լրահոս

Դիտել ավելին