Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    530,5
    538,5

  • RUB

    7,49
    7,69

Կարևոր իրադարձություններ

 

Բացահայտվել են SSJ-100-ի հրդեհի ժամանակ փրկարարների թույլ տված սխալները

14 Մայիս, 2019 21:45
Բացահայտվել են SSJ-100-ի հրդեհի ժամանակ փրկարարների թույլ տված սխալները

SSJ-100 ինքնաթիռի վթարի հետևանքով «Շերեմետևո» միջազգային օդանավակայանի փրկարարական ստորաբաժանումների իրականացրած գործողությունների առնչությամբ հետաքննություն է սկսվել: Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ հղում կատարելով իրավապահ մարմինների հավաստի աղբյուրին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ փորձագետներին տրվել է ավելի քան 50 հարց՝ պարզելու համար նրանց համապատասխանությունը միջազգային կարգավորիչ փաստաթղթերով ներկայացված պահանջներին ու իրականցվող փրկարարական գործողություններին:

«Ներկա պահին հայտնի է, որ «տագնապի» ազդանշանն օդաչուներին հասել է վնասված 89098-ի (բորտային համար) ընկնելուց 80 վայրկյան անց, մինչդեռ, սովորական պայմաններում, դա պետք է տեղի ունենար SSJ-100-ից տագնապային ազդանշանը ստանալուց անմիջապես հետո, կամ էլ, համենայն դեպս, մինչև օդանավի վայրէջքի մեկնարկը»,- ասել է աղբյուրը:

Աղբյուրը նաև նշում է՝ չնայած այն հանգամանքին, որ վայրէջքը տեղի է ունեցել նորմալ ռեժիմով, 89098-ից տագնապային ազդանշան է ստացվել, որը ստանալուն պես փրկարարները պարտավոր էին դուրս բերել սարքավորումները:

Բացի այդ, այրվող ինքնաթռի հրդեհը կասեցնելու համար նախատեսված 6 Elefant փրկարարական-տրանսպորտային միջոցներից միայն 2-ն են առաջին վեց րոպեների ընթացքում դեպքի վայր հասել: Ավելին, դրանք միայն ջրով են բեռնված եղել, այլ ոչ թե փրփուրով, որն այդքան անհրաժեշտ է բռնկված վառելիքը մարելու համար:

«Այսպիսով, քաղաքացիական ավիացիայի որոշ աշխատակիցների կողմից արված հայտարարություններն այն մասին, որ փրկարարական թիմերի իրականացրած գործողությունները համապատասխանում են սահմանված կանոններին, մեղմ ասած, չափազանցված են և հետաքննության արդյունքում չեն հաստատվել»- հավելել է աղբյուրը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին