Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    528,5
    536,5

  • RUB

    7,44
    7,64

Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ-ն հայտնաբերել է ահաբեկչության մասին կեղծ ահազանգի հեղինակ կալանավորին

14 Մայիս, 2019 19:52
ԱԱԾ-ն հայտնաբերել է ահաբեկչության մասին կեղծ ահազանգի հեղինակ կալանավորին

ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության թեժ գծին մայիսի 14-ին ժամը 14:10-ին ստացված ահազանգը՝  ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարքի տեղադրման մասին, կեղծ է եղել։

«Ահազանգը կատարվել էր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանքի տակ պահվող՝ ավազակության, յուրացման  և փաստաթղթերի կեղծման համար մեղադրվող անձի կողմից:  ՀՀ ԱՆ ՔԿԾ աշխատակիցների հետ համատեղ կատարված չնախատեսված խուզարկության արդյունքում կալանավորի խցում հայտնաբերվել են «wi-fi»  սարք,  լիցքավորիչ և 5 բջջային հեռախոս, ինչպես նաև այն բջջային հեռախոսաքարտը, որով կատարվել է պայթուցիկի մասին կեղծ ահազանգը:

Ահաբեկչության մասին սուտ հաղորդման դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին