Կարևոր իրադարձություններ

«5-րդ ալիք»-ի սեփականատերը հերքում է, թե շշով հարվածել է Գասպարիին

14 Մայիս, 2019 17:12
«5-րդ ալիք»-ի սեփականատերը հերքում է, թե շշով հարվածել է Գասպարիին

Երեկ մի շարք լրատվամիջոցների տեսախցիկներ ֆիքսել են, թե ինչպես են Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության ընթացքում դատարանի միջանցքում ջրի շշով հարվածում քաղաքացիական ակտիվիստ, Մարտի 1-ի գործով դատապարտված, ապա Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճռով արդարացված Վարդգես Գասպարին:

Ոստիկանությունը պարզել է միջադեպի 5 մասնակիցների ինքնությունը, նրանք երեկ եղել են ոստիկանությունում:

Ինչպես «Ազատությանը» փոխանցեց ոստիկանության լրատվության բաժնի ղեկավար Աշոտ Ահարոնյանը, փաստի առթիվ կատարվում է քննություն, քրեական գործ դեռ չի հարուցվել:

Ոստիկանությունը բերման ենթարկված անձանց անունները չի հրապարակում, բայց «Ազատության» հետ զրույցում «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը հաստատեց ոստիկանական բաժնում եղել է և այնտեղից բարեկամաբար հեռացել:

Չնայած տեսանյութերում երևում է, որ ջրի շիշը Գասպարիի ուղղությամբ նետում է «Թիվի 5» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը, վերջինս հերքում է այդ փաստը:

«Ես չեմ ճանաչում էդ մարդուն [Վարդգես Գասպարիին]», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Թավադյանը: - «Ոստիկանություն հրավիրել են, մի հատ սիգարետ ենք ծխել, մի հատ կոֆե ենք խմել, շնորհակալություն են ասել, ես էլ եմ իրանց շնորհակալություն ասել, ծանոթացել ենք, շատ հաճելի մարդիկ են, ցտեսություն եմ ասել»:

Իսկ հարցին, թե արդյոք շահերի բախում չի տեսնում նրանում, որ «5-րդ ալիքի» սեփականատերմ ակտիվորեն մասնակցում է ի պաշտպանություն Քոչարյանի ցույցերին, Թավադյանն արձագանքեց․ - «Թի-Վի 5-ի ներքին գործերին ես չեմ խառնվում: Ես ընդամենը սեփականատեր եմ: Մասնագիտական գործերին ես չեմ խառնվում»:

 

Լրահոս

Դիտել ավելին