Կարևոր իրադարձություններ

ԿԳՆ-ում թույլ չեն տալիս արձակուրդ գնալ. պահանջել են՝ հանգիստ նստել տեղները. «Իրավունք»

14 Մայիս, 2019 09:01
ԿԳՆ-ում թույլ չեն տալիս արձակուրդ գնալ. պահանջել են՝ հանգիստ նստել տեղները. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների համաձայն՝ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հրահանգել է աշխատակիցներին արձակուրդ չգնալ: Պատճառն այն է, որ նախարարությունը շատ շուտով վերածվելու է, այսպես ասած, գերնախարարության՝ ընդգրկելով եւս մի քանի ոլորտ, ուստի՝ դեռ հայտնի չէ՝ ով կմնա, ով՝ կլքի աշխատանքը:

Հետեւաբար, բոլորից պահանջել են՝ հանգիստ նստել տեղները, մինչեւ հասկանան, ի վերջո, ինչպես են դուրս գալու իրենց իսկ ձեռքով «եփած ճաշից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին