Կարևոր իրադարձություններ

Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը կարճ զրույց են ունեցել Բրյուսելում

13 Մայիս, 2019 19:31
Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը կարճ զրույց են ունեցել Բրյուսելում

Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը կարճ զրույց են ունեցել Բրյուսելում՝ Արեւելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպման շրջանակում:

Այս մասին հայտնում են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակները:

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նշում է, որ Արեւելյան գործընկերության արտգործնախարարների գագաթաժողովի ընթացում Բրյուսելում կայացավ կարճ հանդիպում ԱԳ նախարարների միջեւ:

«Նախարարները միմյանց ձեռք սեղմեցին: Հայկական և ադրբեջանական պատվիրակությունների պաշտոնական բանակցություններ ծրագրված չեն»,-ասել է նա:

Նույնատիպ տեղեկատվություն «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան: Թե ինչ է քննարկվել՝ նա չի հրապարակել: Նա եւս նշել է, որ առանձին հանդիպում արտգործնախարարների միջև չի նախատեսվում:

 

Լրահոս

Դիտել ավելին