Կարևոր իրադարձություններ

Հայ ազգի ամենահայտնի շիկահերները՝ Rusarminfo-ի ֆոտոշարքում

12 Մայիս, 2019 23:01
Հայ ազգի ամենահայտնի շիկահերները՝ Rusarminfo-ի ֆոտոշարքում

Հայկական արտաքինը շատերի մոտ ասոցացվում է շագանակագույն աչքերի և սև մազերի համադրությամբ, սակայն երբեմն որոշ ազգագրագետներից և հետազոտողներից կարելի է լսել, որ հնում, լեռնային շրջաններում, հատկապես Արևմտյան Հայաստանում բնակվող հայերի մեջ շատ ավելի հաճախ էին հանդիպում կապուտաչյա շիկահերները:

Այս մասին գրում է Rusarminfo-ն՝ նշելով, որ շիկահեր հայերի ամենից հաճախ կարելի է հանդիպել Համշենում, թեև խարտյաշ վարսերով աչքի են ընկնում նաև աշխարհի տարբեր շրջաններում բնակվող հայերը: Պարբերականը ներկայացրել է հայտնի հայ շիկահերներից հինգին:

Արթուր Ալեքսանյան

 

 

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ալեքսանյանն առավել մեծ համաշխարհային ճանաչում է ձեռք բերել Ռիոյում 2016 թվականին կայացած Օլիմպիական խաղերից հետո, որում դարձել է ոսկե մեդալիակիր: Նա աշխարհի առաջնության եռակի չեմպիոն է, Եվրոպայի առաջնության քառակի հաղթող: Մարզիկը հայտնի է նաև «Սպիտակ արջ» մականունով:

Վարազդատ Հարոյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր շիկահերը հանդիսանում է ընտրանու պաշտպան Վարազդատ Հարոյանը, որը հավաքականի կազմում նորամուտը նշել է 19 տարեկանում: Հարոյանը 2017 թվականից մինչ օրս հանդես է գալիս Եկատերինբուրգի «Ուրալում»: 

Վազգեն Ազրոյան

Գեղասահորդ Վազգեն Ազրոյանը տարիներ շարունակ հաջող ելույթներ է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Մինչ այդ դարձել է Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր: Նա Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայից հրավեր է ստացել 2003-ին և Անաստասիա Գրեբենկինայի հետ միասին, որպես պարային զույգ, Հայաստանը ներկայացրել է մի շարք մրցաշարերում: 

Դմիտրի Խառատյան

Ռուսաստանի և կինոաշխարհի գլխավոր հայազգի շիկահեր Դմիտրի Խառատյանը ծնվել է 1960-ին Ուզբեկստանում: Խառատյանի մայրն ազգությամբ ռուս է, իսկ հայրական կողմի արմատները հասնում են Մեղրի: 2009 թվականին Ռուսաստանի ժողովրդական արտիստն այցելել է Հայաստան, գտնվել Մեղրիում և պարզել իր ազգանվան ծագումը: 

Նիկոլա Ազնավուր

Հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին ավելի շուտ եվրոպական արտաքին ունի, սակայն նա բազմիցս կրկնել է, որ «հայ է, և դա չի քննարկվում»: Նիկոլա Ազնավուրի կինը հայուհի է: 2018 թվականի հոկտեմբերին` հոր մահից հետո, Նիկոլան որոշել է տեղափոխվել Հայաստան և բնակություն հաստատել հայրենիքում:

 

Լրահոս

Դիտել ավելին