Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայում ցլամարտի պատրաստվող ցուլը հարձակվել է հավաքված ամբոխի վրա

12 Մայիս, 2019 22:57
Ֆրանսիայում ցլամարտի պատրաստվող ցուլը հարձակվել է հավաքված ամբոխի վրա

Ֆրանսիայի հարավում անցկացվող ավանդական կորիդային նվիրված տոնակատարության ժամանակ ցուլն ընթացել է հավաքված մարդկանց ուղղությամբ, ինչի հետևանքով 6 մարդ, այդ թվում՝ 2 ժանդարմ վնասվածք է ստացել:

 

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, միջադեպը տեղի է ունեցել կիրակի, երբ ցուլին ցանկանում էին բեռնատարից քշել դեպի հատուկ ցանկապատված տարածք, որտեղ պահում են կենդանիներին մինչև ցլամարտի մեկնարկը: Այդ պահին կենդանին վազել է մոտակայքում հավաքված մարդկանց ուղղությամբ:

Պայմանավորված ցլամարտի դեմ բողոքի ակցիայով՝ դեպքի վայրում նաև ժանդարմներ են գտնվել: Նրանք միջամտել են ստեղծված իրավիճակին և կրակ են բացել կենդանիների ուղղությամբ: Վիրավոր մարդկանց տեղափոխել են տեղի հիվանդանոցներ: Կատարվածից հետո ցլամարտը չեղարկվել է:

 

Լրահոս

Դիտել ավելին