Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    532
    540

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

 

Վանեցյանը հանդիպել է Red Eagles-ի անդամների հետ. բողոքի ակցիաները կդադարեցվեն

11 Մայիս, 2019 22:01
Վանեցյանը հանդիպել է Red Eagles-ի անդամների հետ. բողոքի ակցիաները կդադարեցվեն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպել է ֆուտբոլային Red Eagles ֆան շարժման անդամների հետ։ Հանդիպման արդյունքում ֆան շարժումը որոշել է դադարեցնել բողոքի ակցիաները, քանի որ Red Eagles-ՀՖՖ խնդիրների լուծումների վերաբերյալ երաշխիքներ է ստացել Վանեցյանից։ Այս մասին հայտնում է Red Eagles ֆան շարժման «Ֆեյսբուք»-ի էջը։

«Այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի և Red Eagles ֆան շարժման ներկայացուցիչների միջև՝ Արթուր Վանեցյանի նախաձեռնությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Red Eagles ֆան շարժման կողմից բարձրացված խնդիրները, ներկայացվել է ստեղծված իրավիճակը, առաջացման պատճառները և հնարավոր լուծման ուղիները։ Հանդիպման արդյունքում ՀՖՖ նախագահը, խոստացել է լուծել մեր կողմից բարձաձայնված խնդիրները, մասնավորապես։

1.Արթուր Վանեցյանը երաշխիքներ է տվել այն մասին, որ ՀՖՖ փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մելիքբեկյանը այլևս չի խոչընդոտելու Red Eagles ֆան շարժման գործունեությանը։

2.ՀՖՖ նախագահը խոստացել է քննարկել գործկոմի բալանսավորման հարցը և գտնել հնարավոր լուծման ուղիները։

3.ՀՖՖ-ի «Երկրպագուների գծով պատասխանատուն» այլևս չի լինելու որևէ ֆան շարժման ներկայացուցիչ։

4.Red Eagles ֆան շարժումը հավաքականին կաջակցի արևելյան տրիբունայի կենտրոնական հատվածից ֆան ակումբներին տոմսերը արդեն կհատկացվեն հավասարության սկզբունքով։

5.Red Eagles-ի համար այլևս չեն ստեղծվի արհեստական խոչընդոտներ՝ երկրպագման անհրաժեշտ ատրիբուտիկան մարզադաշտ մտցնելու համար։

Այսպիսով, ելնելով այն հանգամանքից, որ Red Eagles ֆան շարժման բարձրացրած խնդիրների խոստացված լուծումները այս պահի դրությամբ բավարար են, որոշվել է դադարեցնել բողոքի ակցիաները՝ հետամուտ լինելով խոստումների կատարմանը»,- նշված է հայտարարությունում։


Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին