Կարևոր իրադարձություններ

Բրազիլացին փորձել է Ադրբեջան ներմուծել կոկաին

11 Մայիս, 2019 18:45
Բրազիլացին փորձել է Ադրբեջան ներմուծել կոկաին

Ադրբեջանի մաքսային ծառայության աշխատակիցները կանխել են կոկաինի խոշոր խմբաքանակի ներմուծումը երկիր: Օդանավով Բաքու ժամանած բրազիլացին, որ իր հետ բերել էր կոկաինը, ձերբակալվել է: Այս մասին հայտնում են պետական մարմինները:

Նրա ճամպրուկներում կասկածելի նյութը հայտնաբերվել է մաքսային ստուգման ընթացքում: 12 փաթեթի մեջ տեղավորված կոկաինը կշռել է 2 կիլոգրամ 66 գրամ:

Այն թաքցված է եղել ճամպրուկի գաղտնի մասում` ալյումինե թիթեղի մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին