Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում պետք է ծխող եւ ծխախոտը գետնին գցող քաղաքացի չլինի. Փաշինյան

11 Մայիս, 2019 18:15
ՀՀ-ում պետք է ծխող եւ ծխախոտը գետնին գցող քաղաքացի չլինի. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում աղբի խնդիրը լուծելու համար առաջարկում է պարբերաբար շաբաթօրյակներ անցկացնել ու փոխել քաղաքացիների մտածողությունը։ Փաշինյանն այս մասին հայտնեց մայիսի 11-ին «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի ընթացքում։

«Աղբի խնդիրը լուծելու համար մենք պետք է պարբերաբար շաբաթօրյակներ անցկացնենք։ Տեղական ինքնակառավարման մարմինները պետք է լուրջ աշխատեն, բայց դրա համար կա շատ ավելի լուրջ նախապայման՝ ՀՀ-ում պետք է ծխող եւ ծխախոտը գետնին գցող քաղաքացի չլինի, ջուրը խմող, շիշը նետող քաղաքացի չլինի, պաղպաղակն ուտող, թուղթը նետող քաղաքացի չլինի»,- ասաց Փաշինյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին