Կարևոր իրադարձություններ

Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ քաղաքացիները հանրահավաք են անցկացնում Ջերմուկում

11 Մայիս, 2019 17:00
Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ քաղաքացիները հանրահավաք են անցկացնում Ջերմուկում

Վայոց ձորի մարզի  Ջերմուկ քաղաքում մեկնարկել է Ամուլսարի հանքավայրի շահագործմանը դեմ քաղաքացիների կազմակերպած հանրահավաքը:

 Հանրահավաքի մասնակիցները Երևանի Հանրապետության Հրապարակից և այլ շրջաններից ավտոերթով մեկնել են Արենի, ապա Ջերմուկ:

Հանրահավաքի նպատակն է աջակցել Ամուլսար տանող ճանապարհները արդեն 11 ամիս փակած քաղաքացիներին: 

Ավտոերթի եւ հանրահավաքի կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ Ջերմուկ համայնքի բնակիչները հունիսի 22-ից՝ շուրջ 11 ամիս, դադարեցրել են Ամուլսարում իրականացվող ծրագիրը:  Նշվում է, որ գրեթե մեկ տարի անց Ջերմուկ համայնքը և բոլոր այն մարդիկ ովքեր դեմ են Ամուլսարում մետաղական հանքի շահագործմանը դուրս են գալիս փողոց վերահաստատելու իրենց ամիսներ առաջ կայացրած որոշումը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին