Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը ընտրված վարչապետ է և ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը. Ղազարյանը` Բալասանյանին

11 Մայիս, 2019 13:43
Հեղինակ՝ Պետրոս Ղազարյան
Փաշինյանը ընտրված վարչապետ է և ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը. Ղազարյանը` Բալասանյանին

Պետրոս Ղազարյանն իր ֆեյբուքյան էջում գրառում է արել Վիտալի Բալասանյանի հայտարարության հետ կապված: Նա մասնավորապես գրել է.

«Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի պատասխանը լրագրողի, սահմանին լարվածության մասին հարցին՝գնացեք իրենից հարցրեք,ինքնա լիֆտի մեջ Ալիևին տեսել , ցուցադրական անհարգալից վերաբերմունք էր դեպի Փաշինյանը։
Մենք ուզենք չուզենք,դուր գա թե չգա Փաշինյանը ընտրված վարչապետ է և ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը։Պրն Բալասանյանի քամահրական վերաբերմունքը արհամարհանք էր ոչ թե վարչապետի նկատմամբ ,այլ բոլորիս։Մեր ընտրության,մեր պետության,մեր քաղաքացիների նկատմամբ։
Իհարկե մենք մեծ մասամբ լուռ մնացինք՝շատ հասկանալի պատճատներով։Պատճառներ որոնք Արցախի հերոսը կարծես թե սկսել է նույնպես արհամարհել։
Ես հասկանում եմ ՝Վիտալի Բալասանյանը և Փաշինյանը անցել են տարբեր ուղիներ, միգուցե ունեն տարբեր աշխարհայացք ու շրջապատ։Բայց պրն Բալասանյանը լինելով պատասխանատու պետական ղեկավար պետք է կարողանա տարազատել շրջապատի տղու ու պետական այրի վարքագիծը։
Գուցե այդ վարքագծի հեղհեղուկությունն է ,որ թույլ չի տալիս մեր հերոսին տեսնել որ 2018 ին ամենաքիչ զոհը ունենք ռազմագծում,որ մենք մտել ենք 10ամենազինվող երկրների ցանկ,որ գողությունը բանակից էական նվազել է,որ հարուստների և իշխող կուսակցության հարազատ բարեկամների որդիները էլ չեն խուսափում ծառայությունից,որ գեներալները էլ բիզնեսի կռիշներ չեն ու իրենց պատիվը չեն նսեմացնում։
Վերջիվերջո մենք կարող ենք տարբեր ճանապարհներ ունենալ ,բայց բոլորիս ճակատագիրը նույնն է ՝հզորացնել Հայաստանը ,պաշտպանել Արցախը։
Վստահ եմ Բալասանյանը նույն ձև է մտածում
»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին