Կարևոր իրադարձություններ

Ֆլորիդայում ոստիկանական շունը պրոֆեսիոնալ կերպով բերման է ենթարկել հանցագործին

11 Մայիս, 2019 12:04
Ֆլորիդայում ոստիկանական շունը պրոֆեսիոնալ կերպով բերման է ենթարկել հանցագործին

Ֆլորիդայում Դուդեր անունով շունը, որը Մարիոն շրջանի ոստիկանության շարքային ծառայող է, բերման է ենթարկել 43-ամյա հանցագործին, որը զբաղվում է ավտոմեքենաների առեւանգմամբ: Իրավախախտին հետապնդելու կադրերը հրապարակվել են տեղի շերիֆի կողմից, հաղորդում է Vesti-ն:

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 30-ին. ոստիկանները կանգնեցրել են Ford F-150 պիկապը, որի ղեկին կասկածելի վարորդ էր: Տղամարդը, հասկանալով, որ նրան ստուգելու են, սեղմել է գազին եւ փորձել հեռանալ:

Կարճ ժամանակ անց հետապնդումը, որից հետո պիկապը բախվել է պատնեշին, վերաճել է վազքի, եւ այդ ժամանակ ոստիկանները օգնություն են խնդրել իրենց գործընկեր Դուդեր շնից:

Շունն անմիջապես հասել եւ բերման է ենթարկել փախչող տղամարդուն՝ զգուշորեն բռնելով նրա ոտքը. իրավապահները միայն հագցրել են փախուստի դիմած, սակայն հանդարտված հանցագործի ձեռնաշղթաները:

Նա Դանիել Յուջին Բոլդենն էր, որն ավելի վաղ հետախուզվում էր մի շարք գողությունների կասկածանքով: Պիկապն առեւանգված էր, իսկ հանցագործին այժմ սպասվում է ազատազրկում բազմաթիվ անօրինական գործողությունների համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին