Կարևոր իրադարձություններ

Սա անում եմ ոչ միայն առողջ ապրելակերպի համար, այլ ավելորդ քաշից ազատվելու խնդիր ունեմ. վարչապետը հեծանիվով վերադարձավ տուն

10 Մայիս, 2019 21:44
Սա անում եմ ոչ միայն առողջ ապրելակերպի համար, այլ ավելորդ քաշից ազատվելու խնդիր ունեմ. վարչապետը հեծանիվով վերադարձավ տուն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան հեծանիվով աշխատանքի գնալուց հետո, հիմա էլ հեծանիվով տուն է վերադառնում: Այդ մասին վարչապետը տեղեկացրեց ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով:

 

«Ես սա անում եմ ոչ միայն առողջ ապրելակերպի համար, այլ ավելորդ քաշից ազատվելու խնդիր ունեմ, դա էլ փորձում եմ լուծել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ պետք է ճանապարհները հարմարեցնել նաև հեծանիվով երթևեկելու համար: Խորհուրդ տվեց հեծանիվով երթևեկողներն անպայման սաղավարտ կրեն: «Ես առավոտյան այդ սխալը թույլ տվեցի, սաղավարտ չէի կրում, հիմա սխալս ուղղել եմ»,- ասաց վարչապետը:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին