Կարևոր իրադարձություններ

Արթուր Դավթյանը՝ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ իրականացված մահափորձի մասին

10 Մայիս, 2019 15:09
Արթուր Դավթյանը՝ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ իրականացված մահափորձի մասին

Այսօր՝ մայիսի 10-ին,  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքվեց՝դատախազությունն ի՞նչ է անում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ ենթադրյալ մահափորձի գործով։

«Վերջերս Սյունիքի նախկին մարզպետի մահափորձի հետ կապված դատավարության ժամանակ մեղադրյալ անձը հայտարարեց, որ մահափորձ չի եղել, և այդ ամենը բեմադրվել է նախկին մարզպետի հետ միասին։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ, որովհետեւ սա շարքային քրեական գործ չէ, գործ ունենք ՀՀ-ի բարձրաստիճան պաշտոնյայի հետ, թեկուզ նախկին», ասաց նախկին պատգամավորը։ 

«Դատախազը մասնակցում է դատական նիստին, այդ տեղեկությունները զեկուցագրով փոխանցվել են, և ներկայումս վարույթ է նախաձեռնվում այդ հանգամանքը ստուգելու ուղղությամբ։ Սա շատ կարեւոր հանգամանք է»,- ասաց Արթուր Դավթյանը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին