Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    532,5
    540,5

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

Հաղթանակներ պետք է գրանցենք՝ ռազմի դաշտից տեղափոխվելով սոցիալ-տնտեսական, դիվանագիտական, կրթության, մշակութային ոլորտներ

09 Մայիս, 2019 13:52
Հաղթանակներ պետք է գրանցենք՝ ռազմի դաշտից տեղափոխվելով սոցիալ-տնտեսական, դիվանագիտական, կրթության, մշակութային ոլորտներ

«Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանի ուղերձը՝ Եռատոնի առթիվ.

Սիրելի՛ հայրենակիցներ, մայիսի 9-ին նշում ենք մեր ազգի փառավոր ուղու կարևորագույն հաղթանակների օրը՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Շուշիի ազատագրման օրն ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: 

600 հազար հայորդի մասնակցել է Հայրենական պատերազմին, տվել ենք 4 մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով (Խամփերյանց), Աղանով և ԽՍՀՄ-ի մեկ ծովակալ՝ Իսակով, ունեցել ենք Խորհրդային միության կրկնակի հերոս՝ Նելսոն Ստեփանյանը:

1992 թվականի մայիսի 9-ի առավոտյան ազատագրվեց Շուշին՝ «Հարսանիք լեռներում» ճշգրիտ օպերացիայի շնորհիվ, այնուհետև ստեղծվեց Արցախի պաշտպանության բանակը:

Հաղթանակները յուրաքանչյուր ազգի պատմության ամենանշանավոր դրվագներն են, և պետք է դրանք շարունակական լինեն: Այսօր էլ հաղթանակներ պետք է գրանցենք մնացյալ բոլոր ոլորտներում՝ ռազմի դաշտից  տեղափոխվելով սոցիալ-տնտեսական, դիվանագիտական, կրթության ու գիտության, մշակութային ոլորտներ: 

Եկել է ժամանակը, որ Հայաստանը թևակոխի բարեկեցության, զարգացման նոր փուլ, վերջ դրվի աղքատության, արտագաղթի մտահոգիչ ցուցանիշներին:  

Մրցունակ տնտեսություն և արտաքին աշխարհի համար ընկալելի ու վստահելի գործընկեր լինելով, սփյուռքի հետ կապերի ամրապնդմամբ ու ի շահ Հայաստանի և համասափյուռ հայերի՝  մեր ունեցած ներուժի ճիշտ օգտագործմամբ, միայն կարող ենք Արցախի հարցը բերել հաղթական ավարտին՝ այն է՝ Արցախի անկախության ճանաչմանը միջազգային հանրության կողմից:

Մեր երկրին, մեր պետությանը, մեր հայրենակիցներին մաղթում եմ խաղաղություն և բարեբեր աշխատանք:

 

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին