Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    515
    523

  • RUB

    7,22
    7,42

Կարևոր իրադարձություններ

Խորվաթիայի ափերին խորտակված հնագույն նավ է հայտնաբերվել

08 Մայիս, 2019 21:19
Խորվաթիայի ափերին խորտակված հնագույն նավ է հայտնաբերվել

Խորվաթիայի Մոլատ կղզու ափերի մոտ սիրողական ջրասուզորդները հնագույն նավ են հայտնաբերել, որը խորտակվել է մ.թ.ա. առաջին դարում: Նավը պատահաբար են հայտնաբերել ուսումնամարզական սուզման ժամանակ:

 

Ինչպես ներկայացնում է Euromag-ը, այն օգտագործել են Ադրիատիկ ծովի կղզիներ շինարարական նյութեր փոխադրելու համար, որտեղ հռոմեացի մեծահարուստները սիրում էին վիլլաներ կառուցել:

Հայտնաբերվել են սալահատիկներ, որոնց մի մասն ամբողջությամբ պահպանվել է, քանի որ շարված է եղել կողանց: Այս մասին հայտնել է Զադար քաղաքի Հնագիտական թանգարանի աշխատակիցը: Ներկա պահին հնագետներն ակտիվ ուսումնասիրում են գտածոն, որը գտնվում է ափին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին