Կարևոր իրադարձություններ

Այսօր Հայաստանում 18 սեռը փոխած անձ կա. Նիկոլ Փաշինյան

08 Մայիս, 2019 20:48
Այսօր Հայաստանում 18 սեռը փոխած անձ կա. Նիկոլ Փաշինյան

Այսօր ՀՀ–ում կա 18 սեռը փոխած անձ։ Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին կայացած ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ Հայաստանում արժեհամակարգ է փոխվում եւ  միասեռականության գաղափար է առաջ քաշվում։

 «Ես տեղեկանք եմ ուզել, որ այսօր ՀՀ–ում կա մոտավորապես 18 սեռը փոխած անձ, որոնց բոլորին մինչեւ մեր իշխանության գալը տրվել է ՀՀ քաղաքացու անձնագիր, եւ այս ամբողջ իրավիճակը մենք ստացել ենք, որպես ժառանգություն... Հիմա էլ ասում են՝ խարույկի վրա վառեք, բա վառեի՛ք։ Հիմա ի՞նչ, մեզ մեղադրում եք, որ մենք ՀՀ քաղաքացուն, որին անձնագիր եք տվել դուք, չենք վառո՞ւմ։ Մենք ոչ մեկին չենք պատրաստվում վառել, մենք պատրաստվում ենք ՀՀ բոլոր քաղաքացիների իրավունքները պաշտպանել»,– ասաց վարչապետը։

Վարչապետի խոսքով՝ ԱԺ–ի հայտնի դեպքերից հետո, երբ խոսակցություններ էին գնում, որ պետք է ԱԺ ամբիոնը խնկարեն, ինքը հանդիպում է ունեցել մի շարք բարձրաստիճան հոգեւորականների հետ եւ զրուցել այս թեմայով։

«Ասեցի՝ սեռական ոչ ավանդական կողմնորոշում եւ նույնիսկ սեռափոխ եղած մարդն իրավունք ունի՞ եկեղեցի մտնել, թե՞ չէ, իրենք ասացին, որ, այո, ունի, ասացի՝ իրավունք ունի՞ մոմ վառել, ասացին՝ այո, ունի, ասացի, իսկ կարո՞ղ է գնալ քահանայի մոտ խոստովանության, ասացին՝ այո, իրավունք ունի։ Ասացի, փաստորեն ստացվում է, որ ԱԺ–ն ավելի սուրբ տեղ է քան եկեղեցին»,– եզրափակեց Փաշինյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին