Կարևոր իրադարձություններ

Մեքսիկայի Միչոական նահանգի Կոնգրեսում մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

08 Մայիս, 2019 18:22
Մեքսիկայի Միչոական նահանգի Կոնգրեսում մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Մեքսիկայի Միչոական նահանգի Կոնգրեսում մեկ րոպե լռությամբ ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ 104-րդ տարելիցի կապակցությամբ, որն աննախադեպ երևույթ է օրենսդրական մարմնում:

 

Ինչպես հաղորդում է Sala de prensa-ն, նախաձեռնությունը պատկանում է «Մորենա» կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Քրիստինա Պորտիլյոյին, որը հիշատակել է դեպքերը, որոնց ժամանակ թուրքերի ձեռքով միլիոնավո հայեր են սպանվել:

Պորտիլյոն համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին, որի ներկայացուցիչներից Միչոականի Կոնգրեսում ներկա է եղել Մեքսիկայում Հայաստանի պատվո հյուպատոս Ջեք Սահակյանը, որն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել օրենսդիրներին ցուցաբերած զգացմունքային քայլի համար:

 

Ինչպես ընդգծում է պարբերականը, թեև Մեքսիկան պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Միչոականի պատգամավորներն ուղերձ են հղել ողջ պետությանը՝ չմոռանալու պատմությունը, որպեսզի նման բան այլևս տեղի չունենա:

 

Լրահոս

Դիտել ավելին