Կարևոր իրադարձություններ

Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ

08 Մայիս, 2019 14:55
Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՊՀ երկրների ղեկավարներին, ինչպես նաեւ Վրաստանի եւ Ուկրաինայի ժողովուրդներին Հաղթանակի օրվա առթիվ: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի ղեկավարներին եւ քաղաքացիներին, ինչպես նաեւ Վրաստանի եւ Ուկրաինայի ժողովուրդներին Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի 74-րդ տարեդարձի կապակցությամբ», - ասվում է հաղորդագրությունում:

Շնորհավորական ուղերձում ՌԴ նախագահն ընդգծեել է, որ «այդ մեծագույն տոնի օրը մենք երախտագիտությամբ հիշում ենք մեր հայրենակիցների  անօրինակ հերոության մասին, որոնք պաշտպանել են հայրենի հողի ազատությունը եւ աշխարհը փրկել ֆաշիստական ագրեսիայից»:

«Մենք հարգում ենք հերոսների հիշատակը, որոնք մարտի դաշտում արիաբար մարտնչել են թշնամու դեմ եւ անձնազոհաբար պայքարել թիկունքում: Մեր ընդհանուր պարտքն է սրբորեն պահպանել նրանց սխրանքների եւ անթիվ զոհերի հիշատակը, հոգատարությամբ եւ ուշադրությամբ շրջապատել վետերաններին», - նշել է Պուտինը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին