Կարևոր իրադարձություններ

ԲՀԿ-ն առաջարկում է ապրիլի 16-ը նշել որպես հայ կինոյի օր

08 Մայիս, 2019 13:09
ԲՀԿ-ն առաջարկում է ապրիլի 16-ը նշել որպես հայ կինոյի օր

Այսօր ԱԺ քառօրյայի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Վահե Էնֆիաջյանը «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքում լրացումներ առաջարկեցին.

«Կարծում եմ, որ այս դահլիճում չկա մեկը, որ թերագնահատի հայ կինոյի դերը։ Ես երբեք կողմ չեմ եղել տոնացույց ծանրաբեռնելուն, բայց սա այն եզակի դեպքերից է, որ հայ կինոյի օրը նշվի առանձին։ Գաղափարը եկել է կինոհանրույթից, ինձ դիմել են Կինեմատոգրաֆիստների միությունից, կինոփառատոններից, իրենց հետ ունեցել ենք մի քանի քննարկումներ և նախաձեռնությունը ներկայացվել է խորհրդարանին»,-նշեց Նաիրա Զոհրաբյանը։

Առաջարկված նախագծով առաջարկվում է ապրիլի 16-ը նշել որպես հայ կինոյի օր, քանի որ 1923 թվականի 16-ին է Պետկինոն, որն այնուհետև 1966 թվականին վերանվանվել է Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա։


 

Լրահոս

Դիտել ավելին