Կարևոր իրադարձություններ

Եվրոպական հանձնաժողովը դադարել է աշխատել հայերի հետ.«Հրապարակ»

08 Մայիս, 2019 09:24
 Եվրոպական հանձնաժողովը դադարել է աշխատել հայերի հետ.«Հրապարակ»

«Ուշադիր հետևելով Եվրոպայի միության հաստատություններից մեկի՝ Եվրոպական հանձնաժողո­վի հաղորդագրություններին, նկա­տել ենք, որ երկու տարուց ավելի է, ինչ այս կազմակերպությունը Հայաստանի ՀԿ-ների համար այլևս մարդու իրավունքների գծով դրամաշնորհների մրցույթներ չի հայտարարում և գրանտներ չի տրամադրում հայկական կազմա­կերպություններին: 

Տարեկան Եվրոպական միությունը միլիարդնե­րի հասնող նվիրատվություններ է բաժանում աշխարհի տարբեր պե­տություններում, որոնց բաշխումն իրականացնում է ԵՄ բարձրագույն գործադիր մարմինը:

 

ՀԿ-ները, որոնք նախորդ տարինե­րին ակտիվորեն աշխատել են Եվրահանձնաժողովի հետ՝ Հայաստանում մարդու իրավունքների զարգացմա­նը միտված ծրագրերի շրջանա­կում, նոր հայտարարությունների են սպասում, որոնք չկան ու չկան: Վերջինը եղել է մոտ երեք տարի առաջ: ԵՄ ֆեյսբուքյան էջին այս կազմակերպության վերջին գրա­ռումը եղել է 2015 թվականի ապրիլի 28-ին: Եվրոպական հանձնաժողովը հայտնել է, որ հավելյալ 295 միլիոն եվրո է ներդնում «Հարևանության ներդրումային գործիքի» միջոցով:

2012-2015 թվականներին էլ «Հա­վասար իրավունքներ և հնարավո­րություններ» նախագծի շրջանակնե­րում Եվրահանձնաժողովը 525 հա­զար եվրոյի գրանտներ է բաժանել կանանց դերը ժողովրդավարության մեջ բարձրացնող ՀԿ-ներին:

Այս տևական դադարը հասա­րակական կազմակերպությունների որոշ ներկայացուցիչները հակված են բացատրել Եվրոպական միության պատվիրակության կող­մից հատկացված դրամաշնորհի գումարների հափշտակություննե­րով, որոնց շուրջ 2016 թվականին քրեական գործ հարուցվեց: Այդ ժամանակ կալանավորվեցին և դա­տապարտվեցին ԵՄ գրասենյակի աշխատակիցներ ու ՀԿ-ների ղեկա­վարներ: Քրեական սկանդալից հե­տո պատվիրակության գրասենյակն ամբողջությամբ փոխեց կազմը, ազատվեց տեղացիներից: Այժմ գրասենյակի աշխատակիցները արտա­սահմանցիներ են, բացառությամբ մամուլի պատասխանատուի: Բայց հայաստանյան ՀԿ-ների հետ աշխատանքը Եվրահանձնաժողովը պասիվացրել էր մինչև քրեական գործի հարուցումը»,-գրում է թերթը:

 

Լրահոս

Դիտել ավելին