Կարևոր իրադարձություններ

Կարող ենք արձանագրել, որ տնտեսական հեղափոխության առաջին փուլը հաջողություն ունի. Նիկոլ Փաշինյան

07 Մայիս, 2019 15:34
Կարող ենք արձանագրել, որ տնտեսական հեղափոխության առաջին փուլը հաջողություն ունի. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հուզող ամենակարևոր գլոբալ հարցերը կապված են տնտեսական հնարավորությունների, բարեկեցության, եկամուտների աճի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետը հայտարարեց մայիսի 7-ին Հանրային ռադիո անակնկալ այցելության ժամանակ՝« Ռադիոլուր» լրատվական արտահերթ թողարկման ուղիղ եթերում:

«Նախկինում այս ամենի վերաբերյալ արդեն իսկ որոշակի քայլեր արվել են և առաջիկայում էլ կարվեն: Մենք պատրաստվում ենք բարձրացնել զինվորականների, ուսուցիչների աշխատավարձերը և այս տարի պլանավորում ենք 100 միլիոն դոլարից ավելի կապիտալ ծախսեր, որոնք մեր հաշվարկով պիտի խթան հանդիսանան տնտեսության համար»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը բավական կայուն վիճակում է, և ամենակարևոր խնդիրը լայնածավալ կապիտալ ներդրումների միջոցով տնտեսության խթանումն է, որպեսզի մարդիկ իրենց եկամուտների բարձրացումը, իրենց բարեկեցության աճը զգան:

«Այս մեկ տարվա ընթացքում բազմաթիվ մարդկանց եկամուտները, աշխատավարձերը, թոշակներն ավելացել են: Սա ճանապարհի սկիզբն է, և մենք շատ լավ մեկնարկային վիճակում ենք: Տնտեսական հեղափոխության առաջին ամենաակտիվ փուլը կարող ենք արձանագրել, որ հաջողություն ունի»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին