Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ը չի ցանկանում միլիարդներ կորցնել Չինաստանի հետ առեւտրում. Թրամփ

06 Մայիս, 2019 20:35
ԱՄՆ-ը չի ցանկանում միլիարդներ կորցնել Չինաստանի հետ առեւտրում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը այլեւս մտադիր չէ միլիարդներ կորցնել Չինաստանի հետ առեւտրում։

«ԱՄՆ-ը տարիներ շարունակ տարեկան 600-800 մլրդ դոլար է կորցրել առեւտրում։ Չինաստանի հետ մենք կորցնում ենք 500 միլիարդ։ Կներեք, բայց մենք չենք պատրաստվում այսպես շարունակել»,- ասել է Թրամփը Թվիթերում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Կիրակի օրը Թրամփը հայտարարել է, որ ուրբաթ 10-25 տոկոսով կավելացնի չինական մի շարք ապրանքների տուրքերը, նաեւ չի բացառել, որ այլ ապրանքների վրա եւս տուրքեր կմտցնի։ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը երկուշաբթի ասել է, որ Չինաստանի պատվիրակությունը ներկայում պատրաստվում է մեկնել ԱՄՆ՝ մասնակցելու հերթական առեւտրային խորհրդատվություններին, չնայած չինական ապրանքների նոր տուրքեր մտցնելու Թրամփի սպառնալիքներին։

Բանակցությունների նախորդ ռաունդը տեղի էր ունեցել ապրիլի 30-ին Պեկինում, հաջորդը նախատեսված է մայիսի 8-ին Վաշինգտոնում։

Չինաստանը եւ ԱՄՆ-ը անցած տարվա հուլիսին եւ սեպտեմբերին փոխադարձ տուրքեր մտցրին մի շարք ապրանքների վրա, որոնք տարեկան միլիարդավոր դոլարներ են արժենում։ Դեկտեմբերի սկզբին Արգենտինայում G20 գագաթաժողովի շրջանակում երկու երկրների ղեկավարները պայմանավորվեցին «հաշտվել» առեւտրային պատերազմում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց հունվարի 1-ից 10-25 տոկոսով չբարձրացնել չինական ապրանքների տուրքերը՝ տարեկան 200 մլրդ դոլար ներմուծման ծավալով, եթե կողմերին հաջողվի 90 օրվա ընթացքում պայմանավորվել որոշակի հարցերի շուրջ։ Բանակցությունները դեռ շարունակվում են։ ԱՄՆ-ը համաձայնել է հետաձգել տուրքեր մտցնելը անորոշ ժամանակով։

 

Լրահոս

Դիտել ավելին