Կարևոր իրադարձություններ

Ծնվել է արքայազն Հարիի և Մեգան Մարքլի առաջնեկը

06 Մայիս, 2019 18:54
Ծնվել է արքայազն Հարիի և Մեգան Մարքլի առաջնեկը

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը ծնող են դարձել. ծնվել է նրանց երեխան, ինչի մասին ասվում է թագավորական զույգի պաշտոնական ինստագրամյան էջում:

 

Նշվում է, որ Սասեքսի դքսուհին արու զավակ է լույս աշխարհ բերել:

«Ուրախությամբ հայտնում ենք, որ 2019թ. մայիսի 6-ին ծնվել է Սասեքսի դքսի ու դքսուհու առաջնեկը: Տղան կշռում է 3,2 կգ: Դքսուհին և նորածինն առողջ են, իրենց լավ են զգում»,-ասվում է գրառման մեջ:

 

Մինչ այս, Daily Mail-ը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքում, հավանաբար, մի քանի ժամից համալրում կլինի՝ մանրամասնելով, որ արքայազն Հարիի կնոջ՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի մոտ մայիսի 6-ին ծննդաբերական ցավեր են սկսվել:

38-ամյա դքսուհու մոտ երկունքի ցավերը սկսվել էին առավոտից. հայտնի է, որ ըստ բժիշկների տված ժամկետի՝ նա պետք է ծննդաբերեր դեռևս 7 օր առաջ: 

Նշվում է, որ թագուհի Էլիզաբեթ 2-րդի ութերորդ ծոռը բրիտանական գահի ժառանգորդների թվում կլինի յոթերորդը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Մեգան Մարքլը մտադիր է խախտել բրիտանական թագավորական ընտանիքի 40-ամյա ավանդույթն ու հրաժարվել ծննդաբերել Լոնդոնի լավագույն ծննդատներից մեկում, որտեղ իրենց երեխաներին են լույս աշխարհ բերել արքայադուստր Դիանան և Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը: Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ նա ցանկացել է իր առաջնեկին լույս աշխարհ բերել տանը:

 

Լրահոս

Դիտել ավելին