Կարևոր իրադարձություններ

«Իմ մարմինն անձնական է» գրքում այլասերվածության նշույլ անգամ չկա. Բաթոյան

06 Մայիս, 2019 12:48
«Իմ մարմինն անձնական է» գրքում այլասերվածության նշույլ անգամ չկա. Բաթոյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը անդրադառնալով «Իմ մարմինն անձնական է» գրքի շուրջ քննարկումներին և աղմուկին՝ նշեց, որ իր կարծիքով գրքում այլասերվածության նշույլ անգամ չկա:

«Իմ հայտարարությամբ ես պաշտպանել եմ ոչ թե գիրքը, այլ Հայաստանում հասարակական կազմակերպության գործունեության իրավունքը: Նշեմ, որ գրքի հրապարակումը միայն նպատակ ուներ ցույց տալու, որ այն տեղեկատվությունը, որը շահարկվում է և տարածվում է, չի համապատասխանում իրականությանը: Իրենց նշած այլասերվածության որևէ կետ կամ նշույլ անգամ այդ գրքում չկա: Մարդիկ կուզեն կընթերցեն, կուզեն՝ ոչ, յուրաքանչյուր ծնող ինքն է որոշում իր երեխային ինչպես պաշտպանել, ինչպես դաստիարակել, և դա դասագիրք չէ, պարտադիր օգտագործման համար չէ»,- հայտնեց նախարարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին